ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«ՄԵՏՐԻՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 
ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Տվյալների գաղտնիությունը 
«Մետրիքս» ՍՊԸ-ն պարտավորվում է չվաճառելու և չբացահայտելու որևէ տեղեկություն Ձեր մասին որևէ 
չփոխկապակցված անձանց: 


Տեղեկությունների հավաքագրում 
«Մետրիքս» ընկերութունը հավաքագրում է միայն հաճախորդների դիմումների պահանջներից բխող 
անձնական տվյալները՝ մուտքի արտոնագրերի ձևակերպման առնչվող գործողությունների համար, որոնք 
պահանջվում են վիզայի դիմում ներկայացնելու կամ դրան առնչվող ծառայություն մատուցելու համար: Մեր 
կողմից հավաքվող անձնական տվյալների տեսակն ու անվանակարգերը կախված են նրանից, թե ինչ տեսակի 
վիզայի/ծառայության համար է ներկայացված դիմումը: 


Մասնավորապես մենք հավաքում ենք հետևյալ անվանակարգերի անձնական տվյալները
 

Անձնական տեղեկություններ․ անունը, ազգությունը, սեռը, ձեր ճամփորդական փաստաթղթի տվյալները 
(այսինքն՝ անձնագրի կամ ID-ի), էլ. հասցեն, հեռախոսահամարը, ամուսնական կարգավիճակը, 
փոստառաքման հասցեն, ծննդյան վայրը, ամսաթիվը, լուսանկարները և այլն: 


Կարևոր անձնական տվյալներ. առողջությանն առնչվող տեղեկությունները, քրեական գործունեության, 
դատական վարույթների արձանագրությունները և այլն: 


Ձեզ հետ առնչվող մարդկանց անձնական տեղեկությունները. երեխաների, ծնողների, ամուսնու, 
հրավիրող կողմի անձնական տեղեկությունները և այլն: 


Աշխատանքի, կրթության վերաբերյալ տեղեկությունները. աշխատանքի և/կամ զբաղվածության 
վերաբերյալ գործունեությունների, ուսանողական գործունեության, գործատուի/ուսանողի հասցեն և 
կոնտակտային տվյալները: 


Ֆինանսական տվյալները. վճարային քարտի տվյալները, բանկային հաշվի տվյալները, սոցիալական 
ապահովման տվյալները, աշխատավարձի, հարկերի վերաբերյալ փաստաթղթերը և այլն: 


Էլեկտրոնային մեդիա տվյալները. Տեսաձայնագրումները և աուդիոձայնագրումները: